211652_close_icon
views-count4675 դիտում article-date 16:00 05-01-2016

44-ամյա Աշոտը հարբած վիճակում ՃՈ տեսուչներից պահանջել է չտուգանել իրեն անծանոթ վարորդին ու սկսել հայհոյել ծառայությունն իրականացնող ոստիկանների հասցեին

44-ամյա Աշոտ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, մոտեցել է իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ՃՈ տեսուչներին և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով նրանց, ինչպես նաև քաղաքացիների հանդեպ՝ պահանջել է <<չտուգանել>> իրեն անծանոթ վարորդին,ո րից հետո չընդունելով ծառայությունը չխանգարելու համար իրեն արված դիտողությունը՝ քաղաքացիների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին`շուրջ 15-20 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ՃՈ ծառայողների բնականոն գործունեությունը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր