Չինաստանում ավտոբուսի հրդեհից 14 ուղևոր է մահացել
Չինաստանի Նինսիա նահանգում քաղաքային ավտոբուսում առաջացած հրդեհը 14 մարդու կյանք է խլել, ավելի քան 30 հոգի ստացել է այրվածքներ, հաղորդում է BBC-ն:
Առայժմ հրդեհի առաջացման պաշտճառը իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Ինչուան քաղաքում, տեղի ժամանակով ժամը 02:00-ին: Վիրավորներից 8-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: