Չինաստանում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել
Չինաստանի Կուժինգ քաղաքում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը` վիրավորվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6:30-ին: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: