Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Միջազգային առևտրիբորսաներում նավթի գների բարձրացում է գրանցվել: Այդ են վկայում տվյալները:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,16 %-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 37,28 ԱՄն դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.24%-ով և 1 բարելի դիմաց կազմել 36,85 ԱՄՆ դոլար:
Նախօրեին նավթի գների կտրուկ աճ գրանցվեց Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև հակամարտության ֆոնին: