Իրանի ու Բահրեյնի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը վատ նշան է. Գերմանիայի ԱԳՆ
Բահրեյնի Թագավորության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը լավ նշան չէ, այն վկայում է տարածաշրջանում կրոնական փլուզման խորացման մասին, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտինբ Շեֆերը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Առայժմ չեմ կարող հաստատել տեղեկությունը, սակայն, եթե դա այդպես է, ապա դա վատ նշան է, որն խոսում է տարածաշրջանում սուննիների ու շիաների միջև առկա տարաձայնության խորացման մասին և որը հանգեցնելու է իրավիճակի հետագա առավել ապակայունացմանը»,-ասել է Շեֆերը:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Բահրեյնը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման մասին և առաջիկա 48 ժամվա ընթացքում Բահրեյնում Իրանի ներկայացուցչությունները պետք է լքեն այդ երկրի տարածքը: