Սերբական «Պարտիզանի» 19-ամյա խաղացողը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»
Սերբական «Պարտիզանի» կիսապաշտպան Անդրիա Ժիվկովիչը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Սերբ ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կկնքի գերմանակն ակումբի հետ, հայտնում է Bild-ը:
Կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել միայն տրանսֆերի գումարի շուրջ: Սպասվում է, որ ի վերջո «Բորուսիան» սերբ ֆուտբոլիստի համար կվճարեն 2,5 մլն եվրո:
Նշենք, որ 19-ամյա Ժիվկովիչը Սերբիայի մինչև 20 տարեկանների հավաքականում կազմում դարձավ 2015թ. աշխարհի առաջնության հաղթող: