Սիրիայում պայթյունների հետևանքով 5 հայ է զոհվել
Նախօրեին Սիրիայի հյուսիս-արևելյան Ղամիշլի քաղաքում, որը քրիստոնյաներով է բնակեցված, պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով 16 բնակիչ է զոհվել, վիրավորվել է առնվազն 35 մարդ, հաղորդում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Պայթյունները հնչել են «Մայամի» և «Գաբրիել» ճաշարանների մոտ: Երրորդ պայթյունը չի որոտացել, քանի որ սիրիական բանակի զինվորները հասցրել են վնասազերծել ռումբով 3-րդ պայուսակը:
Arevelk.am-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ զոհվածներից 5-ը հայեր են:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
[img]/ups/images/0233690001451563334655324.jpg[/img]