Իրանը հերքել է Օրմուզի նեղուցում հրթիռներ արձակելու մասին լուրերը
Իրանը հերքել է Օրմուզի նեղուցում ամերիկյան ավիակրի մոտենալուն պես հրթիռներ արձակելու մասին տեղեկությունները, հաղորդում է Ria Novosti-ն:
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանը ոչ մի զորավարժություն չի անցկացրել Պարսից ծովածոցում:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով իր ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի ռազմածովային ուժերը հրթիռներ են արձակել այն ժամանակ, երբ ծովածոց էր մտնում ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմին պատկանող ավիակիրը: Հեռուստաալիքը հայտնել էր, թե հրթիռներն արձակվել են ամերիկյան ավիակրից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա: