Չինաստանը սկսել է 2-րդ ավիակիրը կառուցել
Չինաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է երկրորդ ավիակրի կառուցման աշխատանքների մեկնարկի մալսին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Բոլորին հայտնի է, որ առաջին ավիակիրը, որը գտնվում է ՉԺՀ ռազմածովային ուժերի ենթակայության ներքո, «Լյաոնին» է:
Ներկա պահին ընթանում են երկրորդ ավիակրի նախագծման ու կառուցման աշխատանքները»,-ասել է այդ երկրի ՊՆ ներկայացուցիչ Յան Յույցզյունը:
Նշենք, որ առաջին ավիակիրը սովետական «Варяг»-ի կրկնօրինակն է: