Սիրիայի Քամիշլի քաղաքում պայթյուններ են որոտացել. կան տասնյակ զոհեր
Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ Քամիշլի քաղաքի ռեստորաններից մեկում 2 պայթյուն է որոտացել, հաղորդում է BBC-ն:
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնել է, որ պայթյունների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել, կան նաև բազմաթիվ տուժածներ:
Քրդական ապստամբների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ պայթյունները իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները և ամենայն հավանականությամբ դրանց հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: