slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Անցնող 2015թ.-ն խորհրդանշական տարի էր և, դրանով պայմանավորված, խիստ հագեցած. ՀՀ ԱԳՆ
211652_close_icon

Անցնող 2015թ.-ն խորհրդանշական տարի էր և, դրանով պայմանավորված, խիստ հագեցած. ՀՀ ԱԳՆ

views-count1656 դիտում article-date 20:21 30-12-2015
Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ջերմորեն շնորհավորում է բոլորին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող 2015թ.-ն խորհրդանշական տարի էր և, դրանով պայմանավորված, խիստ հագեցած: Մենք փորձեցինք ներդնել հնարավոր ջանքերը` իրականացնելու մեր գերակայությունները: Չնայած ի հայտ եկող մարտահրավերներին` մեր հավաքական վճռականությունը, հավատը մեր նպատակների արդարացիության հանդեպ, մեզ առաջ էր մղում. 2015թ.-ն միասնականության, համերաշխության և վերածննդի ու ազգային զարթոնքի տարի էր: Տարվա ընթացքում շարունակեցինք բոլոր ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի իրականացումը. Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, հյուրընկալեց միջազգային նշանակության համաժողովներ, ստանձնեց ՀԱՊԿ-ում նախագահությունը, մեկնարկեց ԵՄ հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, միջազգային կազմակերպություններում հանդես եկավ կարևոր նախաձեռնություններով, որոնք արժանացան միջազգային հանրության աջակցությանը: Ցավոք, ձեռքբերումների հետ մեկտեղ, մենք անդառնալի կորուստներ էլ ունեցանք. յուրաքանչյուր զինվորի, քաղաքացիական անձի զոհվելը միայն իրենց հարազատների կորուստը չէ, այլ` բոլորիս: Գալիք տարում բոլորին մաղթում ենք առողջություն, դրական էներգիա, նոր գաղափարներ, ձեռքբերումներ, լավատեսություն, բարեկեցություն բոլոր ընտանիքներին, իսկ մեր Հայրենիքին` խաղաղություն: Շնորհավորում ենք սահմանին կանգնած հայ զինվորին. մենք երբեք չենք մոռանում աշխարհի տարբեր ծայրերում կայացվող որոշումների ու մեր խրամատների միջև ուղղակի կապը: Դրանով պայմանավորված` չենք բարձրաձայնում իրականացվող քայլերի մասին` մեր զինվորի ֆիզիկական անվտանգությունը դիտարկելով որպես հրամայական: Շնորհավորում ենք ինչպես Երևանում, Հանոյում, Մադրիդում, Բրազիլիայում, Մոսկվայում, այնպես էլ` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում և աշխարհի մյուս ծայրերում ծառայություն իրականացնող հայ դիվանագետին` մաղթելով առողջություն և անմնացորդ նվիրում, համբերատարություն և վճռականություն: Եվ թող մեր ընտանիքների անդամներն ըմբռնումով մոտենան մեր ծառայությանը և դրանից բխող հանգամանքներին: [b]ՀՀ արտաքին գործերի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր