2015թ. աշխարհի խորհրդանշական հավաքականը. «Ռեալն» ու «Բարսելոնան»` 4-ական ներկայացուցիչ ունեն
Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում ներկայացվեց 2015թ. աշխարհի խորհրդանշական հավաքականը:
[b]Դարպասապահ.[/b] Մանուել Նոյեր («Բավարիա»):
[b]Պաշտպաններ. [/b]Դանի Ալվես («Բարսելոնա»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»):
[b]Կիսապաշտպաններ.[/b] Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»):
[b]Հարձակվողներ.[/b] Նեյմար («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):
Նշենք, որ խորհրդանշական հավաքականում 4-ական ներկայացուցիչ ունեն «Բարսելոնան» ու «Ռեալը», մեկական` ՊՍԺ-ն, «Յուվենտուսը» և «Բավարիան»: