5670 դիտում
10:51 30-12-2015
Իրանը հրթիռներ է արձակել ամերիկյան ավիակրից ոչ հեռու
Իրանը հրթիռային ուսումնավարժանքներ է սկսել Օրմուզի նեղուցում այն ժամանակ, երբ Պարսից ծովածոց է մտնելիս եղել ամերիկյան «Հարրի Թրուման» ավիակիրը, հաղորդել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին:
Վերջիններիս փոխանցմամբ՝ իրանական կողմը հրթիռներ է արձակել ամերիկյան ավիակրից ընդամենը 1,4 կմ հեռավորության վրա: Նույն վայրում են այդ պահին գտնվել նաև ֆրանսիական մի ֆրեգատ, ամերիկյան «Բաքլի» ավիակիրը և առևտրային մի քանի նավ:
Նշվում է, որ հրթիռները մի քանի նախազգուշական ազդանշաններից հետո են սկսել արձակվել, սակայն ոչ ամերիկյան և ոչ էլ մյուս նավերը չեն տուժել:
Այդուհանդերձ, ամերիկյան կողմը դա անվանել է «չափազանց սադրիչ և ոչ անվտանգ»:
Նմանատիպ նյութեր
14341 դիտում
09:58 08-01-2020
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ
2848 դիտում
13:08 16-01-2021
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
1390 դիտում
22:27 01-10-2024
Իսրայելական կողմը հայտարարում է՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1528 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել