Ադրբեջանում չեն կարողանում մարել 25 օր առաջ նավթահորում բռնկված հրդեհը
Ադրբեջանի «Գյունեշլի» նավթահորում դեկտեմբերի 4-ին բռնկված հրդեհը մինչ օրս չեն կարողանում մարել, հաղորդում է haqqin.az պորտալը:
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ուժեղ փոթորիկը վնասել էր բարձր ճնշման ստորջրյա գազատարներից մեկը, ինչի հետևանքով հդեհ էր բռնկվել նշված նավթահորի 10-րդ պլատֆորմում:
Նավթահորը պատկանում է Ադրբեջանի SOCAR պետական ընկերությանը: Փրկվել է 33 մարդ, մինչ օրս անհայտ է 22 աշխատակցի ճակատագիրը: