211652_close_icon
views-count672 դիտում article-date 13:48 29-12-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 28-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ խարդախության 11 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է գողության` 4, յուրացման կամ վատնման` 2, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր