Նիգերիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի
Նախօրեին Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 80-ի: Այդ մասին համտնում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին: Նշվում է, որ Մայդուգուրիում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ճյուղ է ձևավորվել:
«Բոկո Հարամ»-ը գործում է Նիգերիայում, Չադում և Կամերունում: