ԱՄՆ 11 նահանգներում պտտահողմերի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի
ԱՄՆ 11 նահանգներում հաշվարկվում են վերջին 4 օրվա ընթացքում տեղի ունեցած պտտահողմերի, ուժգին քամու, ձյան առատ տեղումների և փոթորկի հետևանքներն ու պատճառված վնասները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տարերային աղետի զոհերի թիվը հասել է 43-ի: Միայն Տեխաս նահանգի հյուսիսում տեղի է ունեցել 9 պտտահողմ: Ավերվել և վնասվել է ավելի քան 1450 կառույց, բազմաթիվ բնակելի տներ:
Տեխասի նահանգապետը խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության դուրս չգալ, իսկ Օկլահոմայի մի շարք թաղամասերում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. նահանգում առանց լույսի և տաքության են մնացել 60 հազարից ավելի տներ: