ԱՄՆ-ում պտտահողմերի հետևանքով 22 մարդ է զոհվել
ԱՄՆ Տեխաս նահանգում հերթական պտտահողմը ավերվել է բազմաթիվ տներ, շինություններ, կան զոհեր: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
Հզոր պտտահողմը Կոպեվիլում 6 մարդու կյանք է խլել, ովքեր այդ պահին գտնվել են բենզալցակայաննի տարածքում:
Ամենից շատ տուժել են Տեխաս նահանգի Դալաս, Ֆարմսվիլ և Հարլենդ քաղաքները: Դալասի օդանավակայանում աշխատանքները մի քանի ժամով դադարեցվել են:
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, ընդհանուր առմամբ փոթորկի և պտտահողմերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
Օդերևութաբանների տվյալներով՝ այս տարի նման ուժգին փոթորիկների պատճառը դեկտեմբեր ամսվա աննախադեպ տաք եղանակն է: