211652_close_icon
views-count3308 դիտում article-date 16:30 28-12-2015

ՀՖՖ-ում տեղի ունեցավ տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը. ֆոտոշարք, տեսանյութ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեվերջյան տոնական ընդունելությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի անդամները, ՀՖՖ աշխատակազմը, հյուրեր: Տոնական ընդունելությանը հրավիրված էին նաև 2015 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանում է 6-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ, ինչպես նաև 2015 թ. տարվա լավագույն մարզիչ ճանաչված Երևանի «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Ընդունելության ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորեց բոլոր ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այնուհետև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ոսկե գնդակ» մրցանակը և հատուկ դիպլոմը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին, իսկ լավագույն մարզչի մրցանակը և հատուկ դիպլոմը՝ Վարուժան Սուքիասյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր