Իրաքյան բանակն ամբողջովին ազատագրել է երկրի խոշորագույն քաղաքներից մեկը
Իրաքի կառավարական ուժերը լիովին վերահսյողություն են սահմանել երկրի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Էր-Ռուտբայի նկատմամբ, որը գտնվում էր «Իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության ներքո, հաղորդել է Sky news Arabia հեռուստաալիքը։
Վերջինի տվյալներով՝ իրաքյան բանակի օպերացիային օդից աջակցել են միջազգային կոալիցիոն ուժերը։ Դաժան մարտերն ընթացել են 3 օր։ Նախօրեին բանակը Անբար նահանգի մի քանի գյուղեր է հետ գրավել և մոտեցել քաղաքին, իսկ այսօր արդեն ամբոջովին ազատագրել այն։
Ըստ վերլուծաբանների՝ ահաբեկիչների ակտիվությունը Անբար նահանգում պայմանավորված է Մոսուլի ազատագրման օպերացիայից կառավարական ուժերին շեղելու ծրագրով, որտեղ տեղակայված են Իրաքյան բանակի ամենապատրաստված ու հմուտ ստորաբաժանումները։