Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ ՍԴ նախագահի և մյուս բոլոր 10 դատավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 178 քաղաքացու նկատմամբ։ Նրանց թվում են Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն ու ՍԴ բոլոր 10 դատավորները։ Պատժամիջոցների կիրառման մասին հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փաստաթուղթը հրապարակված է նրա կայքում։
Սահմանափակումներ են մտցվում 5 տարի ժամկետով։
Պատժամիջոցները ներառում են Ուկրաինայում ակտիվների արգելափակում, ֆինանսական ու տնտեսական պարտավորությունների կատարման դադարեցում, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության իրավունքների փոխանցման արգելք և այլ սահմանափակումներ։