211652_close_icon
views-count4041 դիտում article-date 09:57 28-12-2015

Թուրքիայում սպանվել է սիրիացի հայտնի լրագրող-վավերագետ Նաջի ալ-Ջերֆը

Թուրքիայի հարավ-արևելքում սպանվել է սիրիացի հայտնի լրագրող-վավերագետ Նաջի ալ-Ջերֆը: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել սահմանային Գազիանթեփ քաղաքում: Լրագրողը վավերագրական ֆիլմ էր նկարահանում, որում պատմվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների ու սահմռկեցուցիչ սպանությունների մասին: ալ-Ջերֆն արդեն մի քանի ֆիլմեր էր նկարահանել սիրիական պատերազմի մասին: Վերջինս համագործակցում էր RBSS իրավապաշտպան խմբի հետ:

Նմանատիպ նյութեր