211652_close_icon

Թուրքիայում ծեծի են ենթարկել հայտնի լրագրող Ահմեթ Հաքանին

views-count1410 դիտում article-date 11:45 01-10-2015
Թուրքիայում դաժան ծեծի է ենթարկվել Hurriyet թերթի լրագրող, CNN Türk հեռուստաալիքի հաղորավար Ահմեթ Հաքանը: Այդ մասին տեղեկացնում է Hurriyet-ը: Լրագրողի վրա հարձակվել են այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 00:35-ին, երբ նա տուն էր վերադառնում հեռուստատեսությունից: Հաքանի վրա հարձակվել է 4 մարդ: Նրան ծեծելուց հետո վերջիններս հեռացել են: Լրագրողը հոսպիտալացվել է քթի և կողոսկրի ջարդվածքով: Ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու:

Նմանատիպ նյութեր