211652_close_icon
views-count45662 դիտում article-date 22:14 27-12-2015

Խոշոր ավտովթար Երևանում. «Ալմաստ» գործարանի մոտ բախվել են ՎԱԶ 2107-ը, «Toyota sienna»-ն ու BMW X5-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտ բախվել են «Toyota sienna» մակնիշի 81 RL 800 համարանիշի, ՎԱԶ 2107 մակնիշի 34 FL 875 համարանիշի և առանց համարանիշների BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW X5-ը կողաշրջվել է: Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ փրկարարները, քաղաքացիները BMW X5-ի միջից մեկ հոգու դուրս են բերել և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը նրան տեղափոխել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ոստիկաններին ասում էին, որ BMW X5-ի դիմապակու վրա եղել է տրանզիտ համարանիշ, իսկ վթարից հետո ինչ որ մարդիկ դիմապակու վրայից պոկել են թուղթը: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ աշխատակիցները, ինչի շնորհիվ խցանում տեղի չի ունենում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր