«Տարվա լրագրող» տիտղոսը շնորհվել է «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Վահե Ղազարյանին
Ամփոփելով անցնող տարին` « Դե Ֆակտո» ամսագրի խմբագրությունը «Տարվա լրագրող» տիտղոսը շնորհել է «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Վահե Ղազարյանին, ով «Սուր անկյուն» հաղորդման թիմի հետ համատեղ ոչ միայն լուսաբանում և հանրությանն է ներկայացնում Հայաստանում առկա խնդիրները, այլ նաև հետևողականորեն «ճնշումներ» գործադրում պատկան մարմինների վրա, որպեսզի նրանք ուշադիր լինեն և կատարեն սեփական պարտականությունները:
Անցնող տարում Վահե Ղազարյանի թիմը վեր է հանել սոցիալական բարդ պայմաններում ապրող բազմաթիվ ընտանիքների խնդիրներ և կազմակերպել այդ ընտանիքների հոգսերը թեթևացնելու գործընթաց:
Այսօր մեզանում շատերը հետևողականորեն վարկաբեկում են լրագրողի կոչումը և ուրախալի է, որ նման լրագրողների կողքին կա նաև սեփական հայրենիքն ու մասնագիտությունը հարգող Վահե Ղազարյանի տեսակը: