Ադրբեջանում նավթով բարձված գնացքի վագոն է այրվել
Ադրբեջանի Շամքիրի շրջանում նավթ տեղափոխող բեռնատար գնացք է այրվել, հայտնում է haqqin.az պորտալը՝ հղում անելով Kəpəz TV-ին:
Նշվում է, որ նավթը տեղափոխվում էր Վրաստան:
Դեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղի ժամանակով ժամը 02:00-ին: Կրակը բռնկվել է վագոններից մեկում: Հրշեջները հասցրել են կանխել կրակի տարածումը: