Մումբայում գնացքի 5 վագոն է գծերից դուրս եկել․ կա 12 տուժած
Հնդկաստանում` Մումբայի մոտակայքում մարտի 21֊ի առավոտյան մարդատար գնացքի 5 վագոն է գծերից դուրս եկել։ Վթարի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 12 մարդ տուժել է, հայտնում է DNN թերթի էլեկտրոնային տարբերակը։
Պատահարը տեղի է ունեցել շարժվելուց մի քանի րոպե անց։
Մեծ թվով տուժածներ չեն գրանցվել, քանի որ գնացքում համարյա ուղևորներ չեն եղել։
Միջադեպի վայր ոստիկաններ և պաշտոնատար անձինք են ժամանել, ովքեր փորձում են պարզել վթարի պատճառները։