211652_close_icon
views-count7196 դիտում article-date 12:29 25-12-2015

Երեւան Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հարգելի սպառողներ, Գործընկերներ եւ բարեկամներ, Ուրախ եմ ընձեռնված հնարավորությանը՝ շնորհավորելու ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 2015 թվականը Երևան Ջուր ՓԲԸ համար լարված ու իրադարձություններով հագեցած տարի էր` լի իրականացված ծրագրերով ու ձեռքբերումներով: Գործունեության վերջնական արդյունքները հայտնի կդառնան հունվարին, սակայն արդեն այսօր ակնհայտ է. ընկերությունը հաջողությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները՝ ի շահ սպառողի, ընկերության ու ողջ հասարակության: Նոր տարում մենք ակնկալում ենք նոր, ավելի բարձր արդյունքներ: Առավել եւս որ գործունեության անցած 9 տարիներին դրա համար ստեղծվել է լավ հիմք: Ունենք բանիմաց, գործին նվիրված աշխատակազմ, բարձրորակ ջուր, վերակառուցվող համակարգ, բարվոք ֆինանսական վիճակ ու ներդրումային ծրագրեր: Ունենք վերադաս մարմիններ, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում համակարգի աշխատանքը: Ունենք նաեւ շուրջ 1,1 մլն սպառողներ, ովքեր կանոնավոր վճարումներով, ընկերությանը ցուցաբերվող աջակցությամբ նպաստում են առաջընթացին: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք 2016 թվականը կդարձնենք ջրառատ տարի: [b]Լավագույն բարեմաղթանքներով, Գոռ Գրիգորյան՝ գլխավոր տնօրեն[/b]

Նմանատիպ նյութեր