1136 դիտում
20:48 24-12-2015
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն կստանան սահմանամերձ համայնքների 35 ամուսնական զույգեր
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում 2016թ. ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչների համար անհրաժեշտ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության կողմից երաշխավորված կարգով իրականացնելու մասին:
Ըստ այդմ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2015թ. մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ:
Ինչպես նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այս հարցի ընդունումը պայմանավորված է օրերս ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությամբ, որը նվիրված էր ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը և եղել են հստակ հանձնարարականներ՝ մշակել ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հայեցակարգ և ազգային ծրագիր:
Իսկ այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, նախատեսվում է «Առողջապահություն» բաժնի Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ ծրագրում տնտեսված 50 մլն դրամն ուղղել համապատասխան ցանկում ընդգրկված սահմանապահ համայնքների 35 զույգերի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
679 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
973 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է