Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 78-ամյակին հարյուրավոր զույգեր տանգո են պարել
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում հարյուրավոր զույգեր տանգո են պարել՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ծննդյան 78-ամյակի կապակցությամբ:
Բանն այն է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկեղեցու պատմության մեջ ծագումով միակ արգենտինացի պապն է: Նախկան ընտրությունները, նա բազմիցս նշել էր, որ սիրում է արգենտինական տանգոն: Այդ իսկ պատճառով սոցիալական ցանցերի միջոցով հավաքված երկրպագուները որոշել էին նման արտասովոր կերպով շնորհավորել Հռոմի պապի ծննունդը՝ տանգո պարելով Սուրբ Պետրոսի հրապարակում: