1173 դիտում
18:37 24-12-2015
Ամփոփվել են առողջապահության ոլորտի 2015 թվականի արդյունքները
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում քննարկել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները:
«Ամփոփելով անցնող տարին` կարող ենք փաստել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարվա աշխատանքների հիմքում մեր քառամյա զարգացման ծրագիրն է: Ուրախությամբ պետք է փաստենք, որ առողջապահության ոլորտում նախանշված աշխատանքները մեծ մասով կատարված են: Սակայն անելիքներ էլ կան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից որդեգրած քաղաքականությամբ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016-ին, պետք է շարունակենք աշխատանքները՝ բարձրացնելով մեր համաքաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը»,-նշել է Դավիթ Օհանյանը:
2016 թվականի ծրագրերի մասով նշվել է, որ շարունակում է առաջնահերթ մնալ առողջապահական հիմնարկների արդիականացումն ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինումը: Հաջորդ տարվա ծրագրերով թվով 9 հիմնարկներում ջեռուցման համակարգերի անցկացումից հետո կամբողջանա քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունները ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը: Հաջորդ կարևոր քայլը նորոգման աշխատանքներն են:
Անդրադառնալով տոնական օրերին բնակչությանը մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը՝ Դավիթ Օհանյանը, մեկ անգամ ևս փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, ընդգծել է, որ բոլոր բուժհաստատություններում հստակ ժամանակացույցով կսահմանվի հերթապահություն: Բացի այդ, կոմունալ ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ ևս համապատասխան քայլեր կձեռնարկվեն:
Հանձնարարականներ են տրվել նաև շտապբուժօգնության ծառայությանը:
Նմանատիպ նյութեր
786 դիտում
20:28 17-02-2016
Ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները
1003 դիտում
17:44 28-12-2014
Ամփոփվել են 2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթություններն ու գերակա խնդիրները
687 դիտում
19:24 16-04-2015
Ամփոփվել են ՀՀ ԱԳՆ-ի 2014 թվականի գործունեության արդյունքները
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»