Հենրիխ Մխիթարյանը ուշագրավ կերպով է արձագանքել
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով երախտագիտությունն է հայտնել՝ 2015թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:
«Պարտական լինելով Ազգային հավաքականին՝ այսօր հերթական անգամ ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին և երկրպագուներին»:
Մխիթարյանը իր խոսքի հետ տեղադրել է նաև լուսանկար, որտեղ նրա առաջին ելույթն է ազգային հավաքականի կազմում՝ Պանամայի դեմ, 2007 թվականին:
Հիշեցնենք, որ այսօր Հենրիխ Մխիթարյանը 5-րդ անգամ անընդմեջ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/23/73539/]ճանաչվել[/url] է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: