Թուրքիայում վթարվել է հայաստանցիների տեղափոխող ավտոբուսը. ԱԳՆ. News.am
Ստամբուլից Երեւան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանեւրի պատճառով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արեւելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:
Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Մանրամասներն` [url=http://news.am/arm/news/303692.html]այստեղ[/url]