Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները:
Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
Վարուժան Սուքիասյանի անունը 17 անգամ նշվել է առաջին, 12 անգամ՝ երկրորդ և 11 անգամ՝ երրորդ տեղում: Հավաքելով 132 միավոր՝ Վարուժան Սուքիասյանը հռչակվում է 2015 թվականի տարվա լավագույն մարզիչ:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ վաստակելով 123 միավոր: Աբրահամ Խաշմանյանի անունը 19 անգամ նշվել է առաջին, 7 անգամ՝ երկրորդ և 7 անգամ՝ երրորդ տեղում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին ժամանակավոր պաշտոնակատար և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, վաստակելով 72 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Հովսեփյանի անունը 4 անգամ նշվել է առաջին, 14 անգամ՝ երկրորդ և 10 անգամ՝ երրորդ տեղում
Տարվա լավագույն մարզիչ Վարուժան Սուքիասյանին կհանձնվի հատուկ մրցանակը, պատվոգիր և 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւ: