1120 դիտում
13:28 23-12-2015
Սկիզբ դրվեց առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը
Օրերս Քուվեյթում կայացավ հայ-քուվեյթյան միջկառավարական Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստը: ՀՀ կառավարության պատվիրակության կազմում էր նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Նախքան նիստը կայացած բանակցությունների և աշխատանքի արդյունքում` կողմերը նախապատրաստել էին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ:
Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստի ընթացքում կողմերը ստորագրեցին հուշագիրը, այսպիսով սկիզբ դնելով առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը:
Առողջապահության բնագավառում ստորագրված հուշագրի շրջանակում սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը կողմերն ամրագրեցին նաև հանձնաժողովի նիստի վերջնական արձանագրության մեջ:
Քուվեյթը զարգացած առողջապահական համակարգ և աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող երկիր է, ունի նաև ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորություն: Հուշագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կաշխատի միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2688 դիտում
15:07 30-03-2017
Սկիզբ դրվեց Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին
4818 դիտում
20:21 30-06-2017
Հայաստանում սկիզբ դրվեց բարեգործական առաքելության՝ ապահովելու կարիքավոր անձանց հատուկ լսողական սարքերով
1432 դիտում
18:27 09-05-2021
«Հայաստան» դաշինքի հռչակագրով քաղաքական համագործակցության սկիզբ դրվեց