2688 դիտում
15:07 30-03-2017
Սկիզբ դրվեց Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին
Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Սյունիքում՝ ԻԻՀ սահմանագծին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։
Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ և արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:
ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։ Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին իսկ տարում նախատեսվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները և հնարավոր կլինի արդեն այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։
Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձևով։ Պետության մասնակցությունը ծրագրի իրականացմանը լրացուցիչ ազդակ կհանդիսանա ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու համար հետքրքրված ընկերությունների համար։
Սյունիքում ազատ տնտեսական գոտին կընդգրկի թույլատրված ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500-ից ավելի նոր աշխատատեղեր: Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները:
Նմանատիպ նյութեր
3611 դիտում
15:20 19-04-2017
Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը ստորագրել են նախարար Կարայանը և ՍՊԸ տնօրեն Ղուկասյանը
2466 դիտում
20:04 19-04-2017
Կնքվեց Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը
7159 դիտում
19:41 08-11-2017
Վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը
Այս բաժնից
1042 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2122 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան