211652_close_icon
views-count4504 դիտում article-date 22:26 22-12-2015

Հասարակական զուգարանում 4 օր արգելափակված տատիկը թոռանը շարֆ էր գործել

Մեծ Բրիտանիայի Ֆիլիքստոու քաղաքում 82-ամյա Գլադիս Ֆիլիփսը որոշել էր գնալ շոփինգի, սակայն ամեն ինչ այլ կերպ էր ավարտվել:Այս մասին հայտնում է Daily Express-ը: Տարեց կինը որոշել էր օգտվել առևտրի կենտրոնում տեղադրված հասարակական զուգարանից, որը, ինչպես պարզվել էր ավելի ուշ, պատրաստ չէր շահագործման համար: Նա արգելափակվել է ներսում, իսկ նրա` օգնության կանչող ձայնը ոչ ոք չէր լսել: Այդպես, նա անցկացրել էր զուգարանում 4 օր: 82-ամյա տարեց կնոջ անկողինը փոխարինել էր նրա վերարկուն, իսկ տաքություն ստացել էր ձեռքերը չորացնելու համար սարքից: Նրա հարազատները չէին ահազանգել ոստիկանություն, քանի որ վերջինս ապրում է առանձին բնակարանում: 4 օրից կնոջը հայտնաբերել էր առևտրի կենտրոնում աշխատող վարպետը, ով ներս էր մտել զուգարան` պատերը ներկելու նպատակով: Հիշելով այս ամենը, 82-ամյա կինը նշել է, որ, բարեբախտաբար, այդ օրը խանութում նա թելեր էր գնել, որոնցից էլ 4 օրվա ընթացքում շքեղ շարֆ էր գործել թոռներից մեկի համար:

Նմանատիպ նյութեր