28452 դիտում
20:58 22-12-2015
Գագիկ Սուրենյանը՝ հանրապետությունում և անձնական կյանքում տիրող «ջերմաստիճանի» մասին. Aysor.am
Ինչ-ինչ, բայց եղանակի տեսության հաղորդման ժամանակ հեռուստաալիքը ոչ-ոք չի փոխում: Անձրև, թե արև՝ հետաքրքրում է բոլորին, հատկապես, երբ տեղեկացնողը հավաստի տվյալներով, ժպտադեմ Գագիկ Սուրենյանն է՝ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը: Aysor.am-ը հյուրընկալել է վերջինիս՝ զրուցելով ոչ միայն հանրապետությունում, այլև՝ նրա կյանքում տիրող «եղանակային պայմաններից»:
[b]-Պարոն Սուրենյան, քանի որ արդեն մոտենում ենք տարեսկզբին՝ հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի 2016 թվականի ձմեռը Հայաստանում:[/b]
-Ինչպես և կանխատեսված է, 2016-ի հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 1-2 աստիճանով, այսինքն՝ սպասվում է միջինից տաք ձմեռ: Սակայն դա չի նշանակում, որ ողջ ձմռան ընթացքում գարնանային եղանակ է լինելու՝ ինչպես այսօր: Ձմեռն առանձին օրերին կհիշեցնի, որ ձմեռ է. կլինեն և՛ օդի ջերմաստիճանի անկումներ, և՛ ձյուն:
[b]
-Ի դեպ, դեկտեմբերի 31-ը ձյունառատ կլինի՞:[/b]
-Քանի որ մեր ստույգ կանխատեսումները 5 օրվա վաղօրոքությամբ են, ստույգ չեմ կարող ասել՝ Ամանօրին ձյուն կլինի՞, թե ոչ:
[b]-Առհասարակ, 2016 թվականի համար, թեկուզև ընդհանուր կանխատեսումներ արդեն իսկ կարելի՞ է անել:[/b]
-Ճիշտն ասած՝ 2016թ-ի կանխատեսումներն արված են միայն ձմռան համար, իսկ գարունը կներկայացվի փետրվարի վերջին, սպասվող ամառը՝ մայիսի վերջին:
[b]-Ձմռան եղանակին ջերմաստիճանի բարձրացումը շատերին վախեցնում է, քանի որ այն կապում են հնարավոր սպասվող աղետների հետ: Տեղի՞ն է նման մտավախությունը:[/b]
-Ո՛չ, տեղին չէ, քանի որ մթնոլորտը միշտ գտնվում է շարժի մեջ, գոյություն ունեն օդային հոսանքներ և պայմանավորված, թե ինչ օդային հոսանք է ներթափանցում մեր երկիր, ջերմաստիճանը կարող է բարձրանալ կամ իջնել:
[b]-Դուք այն մասնագետներից եք, ում խոսքին հեռուստադիտողը անվերապահորեն հավատում է: Ի՞նչ եք կարծում, դրան ավելի շատ Ձեր հայտնիությո՞ւնն է նպաստում…[/b]
-(Ժպտում է) հայտնիությունը այստեղ կապ չունի, դա կապված է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օպերատիվ և ճիշտ աշխատանքի հետ, մենք աշխատում ենք առաջինը մեր ժողովրդի համար, փորձում ենք ազգաբնակչությանը ապահովել ստույգ ինֆորմացիայով:
[b]-Պարոն Սուրենյան, վերջերս Ձեզ հանդիպում ենք նաև «Շանթ» հեռուստաընկերությունում՝ եղանակի տեսության մեկնաբանի կարգավիճակում: Դա Ձե՞ր ցանկությունն էր, թե՞ պարզապես համաձայնեցիք առաջարկին:
[/b]
-Դա եղել է իմ ցանկությամբ. հիմնական նպատակն այն է, որ ազգաբնակչությունը ինֆորմացիան լսի մասնագետից, այլ ոչ թե ոլորտի հետ ընդանրապես կապ չունեցող երգիչ-երգչուհիներից, դերասաններից, ինչին մենք հաճախ ականատես ենք լինում:
Մանրամասներն` [url=http://www.aysor.am/am/news/2015/12/22/Գագիկ-Սուրենյան/1033747]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
201028 դիտում
10:18 09-01-2020
Հանրապետությունում հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում. Գագիկ Սուրենյան
8224 դիտում
16:16 11-02-2016
Գագիկ Սուրենյանը՝ Տերնդեզի խարույկի մոգական, եղանակաստեղծ ուժի վերաբերյալ ժողովրդական ասացվածքի մասին
Այս բաժնից
1126 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1171 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
895 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան