211652_close_icon
views-count8122 դիտում article-date 16:16 11-02-2016

Գագիկ Սուրենյանը՝ Տերնդեզի խարույկի մոգական, եղանակաստեղծ ուժի վերաբերյալ ժողովրդական ասացվածքի մասին

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը ասում է, որ տերնդեզի խարույկը վառվելուց հետո ձմեռը վերջանում է, և օրերը սկսում են կտրուկ տաքանալ, և դա համարվում է ձմռան ավարտը ու գարնան սկիզբը: Ես այդքան էլ ուշադրություն չէի դարձնում այդ ժողովրդական ասածվացքին, բայց քանի որ այդ հարցով ինձ արդեն դիմեցին լրագրողները և բազմաթիվ անհատներ, որոշեցի ճշտեմ ժողովրդական ասացվածքի ճշմարտացիությունը: 1930-2015 թվականների վիճակագրական վերլուծությունը տվեց հետևյալ պատկերը. այո, եղել են տարիներ, որ փետրվարի 13-ից հետո եղանակը կտրուկ տաքացել է, ինչը, բնականաբար, պայմանավորված է եղել ոչ թե տերնդեզին խարույկ վառելու ավանդական սովորույթով, այլ հարավային տաք օդային զանգվածների ներթափանցմամբ, բայց եղել են տարիներ, երբ փետրվարի 13-ից հետո Արարատյան դաշտում և ողջ հանրապետությունում սկսվել են այնպիսի սաստիկ ցրտեր և ձյան առատ տեղումներ, որ չէին եղել ողջ ձմռան ընթացքում: Օրինակ 1933, 1969, 1985 թվականներին տերնդեզի կրակը վառելուց անմիջապես մեկ օր հետո օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը -5…-8 աստիճան ցրտից նվազել է -25…-28 աստիճան, իսկ այլ տարիների, մասնավորապես` 1931, 1934, 1949, 1959, 1993, 1994, 2005, 2006, 2012թթ-ին, -4…-5 աստիճան գիշերային ցրտերը փոխարինվել են -15….-20 աստիճան սառնամանիքների: Այնպես որ, սիրելի ժողովուրդ, հիմա դուք եզրակացրեք, թե որքանով է ճիշտ ժողովրդական այդ ասացվածքը և տերնդեզի խարույկի մոգական, եղանակաստեղծ ուժը: Կից ներկայացված է նաև նշված տարիների օդի նվազագույն ջերմաստիճանը ըստ օրերի Արարատյան դաշտում»: [img]/ups/images/0327343001455192479648898.jpg[/img]

Նմանատիպ նյութեր