211652_close_icon

Խոշոր հրդեհ` Սոչիում. կան տուժածներ. տեսանյութ

views-count3220 դիտում article-date 20:40 22-12-2015
ՌԴ Սոչիի Դոնսկայա փողոցի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկիտա Գավրիլյուկը հայտնել է, որ հրդեհը վերացվել է Մոսկվայի ժամանակով 14.50-ին` հրդեհի վայր ժամանած 10 մարտական հաշվարկով: Նրա խոսքով, բժշկական օգնության է դիմել 8 մարդ, նրանցից մեկը հետազոտվում է հիվանդանոցում, մնացած տուժածներին տեղում է օգնություն տրամադրվել: ԱԻՆ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, 15 մարդ է տարհանվել: Նշենք, որ հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ: Բռնկման պատճառները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր