211652_close_icon
views-count1305 դիտում article-date 16:19 22-12-2015

Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթացան տեղական ինքնակառավարման համակարգին

Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում օրերս անցկացվեց <<Տեղական ինքնակառավարում>> խորագրով դասընթաց ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդների համար: Դասընթացը կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) կողմից` Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովի շրջանակներում: Ծրագրին Հայաստանի հանրապետսկան կուսակցության Երիտասարդական կազմակերպությունից մասնակցում էին 4 երիտասարդներ: Դասընթացների ընթացքում ներկայացվեց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը, պատմությունը, օրենսդրական շրջանակը,միջազգային պարտավորություններն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները, ՏԻՄ կառուցվածը և բաղադրիչների հիմնական լիազորություններն ու պարտավորությունները: Մեկնաբանվեց ՏԻՄ բարեփոխումների տրամաբանությունը Հայաստանում: Երիտասարդները ծանոթաացան ՏԻՄ գործիքակազմին, քառամյա ծրագրերի և բյուջեի կազմման գործընթացին, որից հետո Case Study-ի միջոցով կատարվեց քառամյա ծրագրի վերլուծություն: Երկօրյա դասընթացների ընթացքում քննարկվեցին նաև ՏԻՄ հաղորդակցության մեխանիզմները` ՏԻՄ-համայնք, ՏԻՄ-ՏԻՄ, ՏԻՄ-կենտրոն, ՏԻՄ-աշխարհ շրջանակներում: Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում Case Study-ի եղանակով կատարվեց համայնքային բյուջեի ներկայացում: Հաջորդիվ մասնակիցներին ներկայացվեցին դերային խաղի կանոնները, որից հետո կատարվեց թեմայի վերաբերյալ գործնական աշխատանք: Ծրագիրն ավարտվեց փոխանցված գիտելիքների և հմտությունների ամփոփմամբ, կարծիքների փոխանակմամբ և առաջարկների ներկայացմամբ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր