6521 դիտում
15:43 21-11-2015
Գերությունից վերադարձած 24-ամյա Անդրանիկի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառների մասին դեռ չի խոսվում. անգամ ծնողները մի քանի օր չեն կարողացել տեսակցել նրան
Դեռեւս հայտնի չէ, թե Ադրբեջանից ԱրցախիՀանրապետությանը վերադարձված զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը ինքնակամ էր հատել սահմանը, թե այլ ճանապարհով էր հայտնվել հակառակորդի ձեռքում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բերդաշենի բնակիչները:
Ինչպես նաեւ ավելացրին, որ անգամ ԼՂՀ վերադառնալուց հետո Անդրանիկի ծնողները չեն կարողացել հանդիպել նրան, իսկ ովքեր էլ, որ տեսել, զրուցել են Անդրանիկի հետ, Ադրբեջանում նրա հայտնվելու մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվում: Չի նշվում նաեւ, թե նրան այնտեղ ինչպես են վերաբերվել:
Դրանից առաջ հայտնել էինք, որ հայրենիք վերադարձված զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը գերությունից դեռ հիվանդանոցային բուժում է ստանում եւ հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի գյուղապետ Մխթար Սարգսյանը եւս նշեց, որ դեռ հայտնի չէ, թե երբ Անդրանիկը դուրս կգրվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:
Հիշեցնենք, որ վերջինս հակառակորդի կողմն էր անցել սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար