Մեծ Բրիտանիան զինվորականների է ուղարկել Աֆղանստան
Մեծ Բրիտանիան զինվորականների է ուղարկել Աֆղանստանի Գիլմենդ նահանգ այն բանից հետո, երբ տեղեկություններ է ստացել, որ թալիբները մոտ են Սանգին քաղաքը զավթելուն, հաղորդում է BBC-ն:
Միացյալ Թագավորության ՊՆ-ն հայտնել է, որ ռազմական մասնագետների է ուղարկել «Քեմփ Շորաբաք» բազա՝ խորհրդատվության համար: Վերջիններս չեն մասնակցելու մարտական գործողություններին և ՆԱՏՕ-ի մի մաս են կազմելու:
Նշենք, որ Բրիտանիան դադարեցրել է Աֆղանստանում մարտական գործողությունները 2014 թվականից, սակայն մոտ 450 զինվորական դեռևս մնում է այդ երկրում: