Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրահանգով Սիրիայի ափեր է մելնել ստորջրյա նավատորմ։ Այդ մասին հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին։
Նշվում է, որ սուզանավերի մի ամբողջ խումբ բերվել է մարտական պատրաստվածության և սպասում է հրամանի, որը, ամենայն հավանականությամբ, կտրվի Լոնդոնից այսօր՝ ապրիլի 12-ին։
Մեյը նախօրեին շտապ վերադարձել է արձակուրդից և այսօր արտակարգ նիստ հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է Սիրիային հավանական հարված հասցնելու հարցը։
Նախօրեին նաև BBC-ի աղբյուրը հայտնել էր , որ Մեյը պատրաստ է բանակ ուղարկել Սիրիա՝ ռազմական գործողությունների, որպեսզի կանխի Ասադի կողմից նոր հավանական քիմիական հարձակումը և գտնում է, որ դա պետք է արվի անհապաղ։