Ցմահ ազատազրկվածների հարազատները փորձում էին փակել Դեմիրճյան փողոցը
Քրեական գործերը վերանայելու պահանջով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 35 ցմահ դատապարտյալների հարազատները ասօր փորձեցին փակել Երեւանի Դեմիրճյան փողոցը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանությունը թույլ չտվեց: Դատապարտյալների հարազատները հանդիպում էին պահանջում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հետ:
Մինչեւ այդ էլ նրանք կառավարության դիմաց հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ նախագահականում պատրաստվում են10 հազար ստորագրությամբ դիմում հանձնել, որով պահանջում են ընթացք տալ քրեական գործերի վերանայմանը: