3055 դիտում
16:03 21-12-2015
«Կրիստալ» գիշերային ակումբի պարուհու հետ պարն ավարտվել է դանակահարությամբ
25-ամյա Ռազմիկ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արարատի մարզի Տափերական գյուղում գործող «Ռալինա» ժամանցի կենտրոնում գտնվող «Կրիստալ» գիշերային ակումբի բակում վիճաբանել է մինչ այդ ակումբի ներսում պարուհու հետ պարելու պատճառով ակումբի աշխատակից Գեղամ Մարտիրոսյանի կողմից դուրս հրավիրված Տարոն Հարությունի Մախսուդյանի հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է Տարոն Մախսուդյանի ստորին շրթունքին և պատճառել ստորին շրթունքի ձախ կեսի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք, իսկ մոտը եղած դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին և պատճառել որովայնի առաջային պատի աղեգալարների վնասումով կտրած-ծակած, թափանցող վերք և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
8281 դիտում
16:40 04-03-2015
38-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել «Լաս» գիշերային ակումբի պարուհու նկատմամբ
Այս բաժնից
1723 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ