Ալիևն Իրան է մեկնելու
Իրան է ժամանել ադրբեջանական պատվիրակություն, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներն է համաձայնեցնելու Իրանի իշխանությունների հետ, հաղորդում է apa.ru-nն՝ հղում անելով Իրանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիին:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրվելու են տնտեսական, բանկային, զբոսաշրջության, դեղագործության ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Ներկա պահին Իրանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է տարեակն 500 մլն ԱՄՆ դոլար: