4658 դիտում
19:00 21-12-2015
Ամանորյա հրաշքը
Հրաշքը զարմանք, հիացմունք, հաճույք է պատճառում, մի պահ երջանկություն պարգևում, կարճ է տևում, երբեմն՝ մեկ ակնթարթ, բայց փոխում է աշխարհի, շրջապատի մասին պատկերացումները, մտածողությունը: Պարտադիր չէ, որ հրաշքը իրային տեսք ունենա: Հրաշքը կարող է չվերաբերվել կոնկրետ մարդու, իսկ շնորհը որոշակի է, միշտ հասցեատեր ունի, տրվում է կոնկրետ մարդու:
Մարդը դրսևորվում է շնորհին համապատասխան, կոնկրետ գործողություն է անում, առարկայացնում, զարգացնում տրված շնորհը: Կարող է նաև ոչինչ չանել ու կորցնել շնորհը: Ամանորյա հրաշքն այն է, երբ նոր տարվա գիշերը կամ առաջին օրերին տեղի է ունենում մի արտասովոր-անբնական, անսպասելի, անհնարին թվացող բան:
Ամանորին գրեթե բոլորը հրաշքի են սպասում: Սակայն մի ժամանակ այդպես չէր: Մի ժամանակ նյութապաշտություն, մեծամտություն և որկրամոլություն էր քարոզվում: Մարդիկ հրաշքին չէին հավատում, կարծում էին, որ հրաշքներ չեն լինում: Եվ ամանորն անցնում էր ուտել-խմելով, սեղանները պայթելու չափ լցնելով ու մաքրելով, միմյանց տուն գնալ-գալով: Իսկ միմյանց հանդիպելիս և տոնական սեղանների շուրջ ամենահաճախ ասվում էր նույն մաղթանք-կենացը՝ «Շնորհավոր նոր տարի», որով բարձրաձայն ակնկալում-պահանջում էին, որ նոր տարում շնորհ-նվեր ստանան:
Շնորհավոր տարի մաղթելով, ակնարկում էին, որ բավարարված են, գործ ունեն, եկամուտ ունեն, կարիք չունեն, ողորմության կարոտ չեն, բայց շնորհ ուզում են: Ընդհանուր առմամբ սա լավատեսական մաղթանք է, որը ոմանք արտասանվում էին անգիտակցաբար:
Ի՞նչ է շնորհը: Երկրային շնորհը տրվում է կոնկրետ արժանիքի, վաստակի, սխրանքի համար (Օրինակ՝ պետության ղեկավարը պարգևներ է շնորհում իրենց գործում կամ ծառայության մեջ նշանակալի գործ կատարած քաղաքացիներին, Սախարովի անվան ֆոնդը մրցանակ է շնորհում ազնիվ և խիզախ իրավապաշտպանին, և այլն): Ոմանք «Շնորհավոր նոր տարի» ասելով նկատի ունեին երկրային շնորհը: Այդպես ակնարկում էին, թե վաղուց արժանի են, վաստակել են ստանալու իրավունքը, և ուզում են շնորհվի նոր տարում: Սա մեծամտության կամ անորոշ ողորմելիության դրսևորում էր: Երկնային շնորհը տալիս է Աստված: Նա կարող է մարդուն ինչ-որ բան շնորհել ծնվելուց, կյանքում մեկ անգամ, ինչպես նաև՝ ամեն օր, կամ երբեք: Երկնային շնորհը կանխատեսելի չէ: Չեն հաշվում, թե երբ, որ տարում, ինչ իրավիճակում և ինչի համար Աստված շնորհ կանի: Նրա գործերն անքննելի են: Սակայն լավատեսությամբ լցվում և նոր տարում երկնային շնորհ ստանալու ցանկություն էին հայտնում և՛ հարուստը, և՛ աղքատը, և՛ բանվորը, և՛ զինվորը, և՛ անշնորհքը, և՛ շնորհալին, նույնիսկ՝ աթեիստը:
Տարիներ շարունակ մարդիկ այդպես էին նշում նոր տարին: Սակայն մի քանի տարի առաջ հրաշք տեղի ունեցավ. Մեծամտությունն ու ցուցամոլությունն իրենց տեղը զիջեցին խոնարհությանն ու աշխատասիրությանը, շատ աշխատելու և շատ նվիրելու մարդկային ձգտումը փոխարինեց շատ ստանալու և շատ ուտելու կենդանական մղումին: Այդ օրվանից ամանորին սպասում են հրաշքի, որը որպես կանոն կատարվում է Ձմեռ պապի և Ձյունանուշի հովանավորությամբ կամ ուղղակի մասնակցությամբ:
Թաթուլ Մկրտչյան

Նմանատիպ նյութեր
1531 դիտում
16:39 08-03-2014
Միայն հրաշքը կարող է փրկել Շումախերին. բժիշկներ
12868 դիտում
23:29 15-04-2014
Օրվա հրաշքը. «Քյարքիի ոլորաններ»-ում ավտոմեքենան 60 մետր գլորվել է ձորը. վարորդն ու 6 ուղևորները չեն տուժել
Այս բաժնից
5620 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
817 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ