211652_close_icon
views-count12739 դիտում article-date 23:29 15-04-2014

Օրվա հրաշքը. «Քյարքիի ոլորաններ»-ում ավտոմեքենան 60 մետր գլորվել է ձորը. վարորդն ու 6 ուղևորները չեն տուժել

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 52-ամյա Հրաչ Հակոբյանը վարելով Opel մակնիշի 34 AL 175 համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր առաջնամասով սահել դեպի ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան և վարորդն ու նրա 6 ուղևորները, որոնցից 2-ն անչափահաս, քաղաքացիների օգնությամբ դուրս են եկել ձորից: Քանի որ ավտոմեքնայից սկսել է գազի արտահոսք, դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ, 1 մարտական հաշվարկով: Հրժեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքնան և դադարեցրել գազի արտահոսքը: Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախպատրաստվում: [url=https://shamshyan.com/hy/article/10825/]Հիշեցնենք, որ[/url] օրեր առաջ նույն ճանապարհահատվածում տեղի էր ունեցել մեկ այլ ավտովթար , ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, այս դեպքում երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, ինչը կարելի է համարել օրվա հրաշք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր