211652_close_icon
views-count1258 դիտում article-date 16:39 08-03-2014

Միայն հրաշքը կարող է փրկել Շումախերին. բժիշկներ

«Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերին բուժող բժիշկները հայտնել են նրա ընտանիքին, որ Շումախերի առողջացման շանսերը բավականին ցածր են, և միայն հրաշքը կարող է փրկել նրան: 45-ամյա ավտոարշավորդը 69-րդ օրն է՝ կոմայի մեջ է գտնվում: Նրան օգնում են շնչել արհեստական շնչառության սարքերը:: 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, Շոիմախերը ֆրանսիական ալպերում վթարի ենթարկվեց: Գերմանացի հայտնի լրագրողներից մեկը Շումախերի մտերիմներից մեկից իմացել է, որ նրա վիճակը ծանր է: «Միայն հրաշքը կարող է փրկել նրան»,-ասել է լրագրողը: Միևնույն ժամանակ իտալական La Gazzetta Dello Sport սպորտային թերթը գրում է, որ Շոիմախերն այլևս արհեստական շնչառության սարքերի օգնությամբ չի շնչում, այլ ինքնուրույն:

Նմանատիպ նյութեր